ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ մաքսային մարմինների կողմից մաքսային արժեք է որոշվում որեւէ մեթոդի ընտրության հետ կապված: Եթե անձը համաձայնության չի գալիս, ապա նման դեպքերում ո՞ւմ կարող է դիմել:

Սուրեն Արիստակեսյան (52 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ տարածքային (տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային) մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում վերջիններս ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում կազմում եւ հայտարարատուին են տրամադրում վերադաս մաքսային մարմնի սահմանած ձեւով մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում են հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, եւ նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն մերժման եզրակացությունն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, կարող է բողոքարկել վերադաս մաքսային մարմին կամ դատարան: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է 30-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում եւ տեղյակ պահել հայտարարատուին:

Հայաստանի Հանրապետության
մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բոլորս էլ գիտենք, որ, եթե դիմողը համաձայն չէ այս կամ այն հարցի հետ, ապա կարող է դիմում ներկայացնել եւ նույնիսկ դիմել վերադաս մարմին: Բայց արդեն կարելի է պատկերացնել, թե տվյալ անձին ինչ է սպասվում հետագայում. կա՛մ նա բավականին գումարներ կծախսի որեւէ բանի հասնելու համար, կա՛մ էլ անվերջանալի քաշքշուկից հետո ստիպված կհաշտվի ստեղծված իրավիճակին:




Լրահոս