Բիզնես-դասընթացներ ՓՄՁ ղեկավարների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով  աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն իրականացնում է անվճար բիզնես-դասընթացներ ՓՄՁ ներկայացուցիչների համար:

Բանկի կողմից իրականացվող ծրագիրը ներառում է բիզնեսի զարգացման բոլոր փուլերում  առանցքային համարվող հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ցանկը շուտով կհամալրվի  մեր գործընկերների համար օգտակար այլ թեմաներով:

Դասընթացները հասանելի են  բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, ովքեր մասնակցության ցանկություն կհայտնեն՝ անկախ նրանից՝ նրանք հանդիսանում են բանկի հաճախորդ, թե ոչ:

 Փոքր և միջին  բիզնեսի  օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել  ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ ՝  010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:

 Հերթական դասընթացները տեղի կունենան ս.թ. մայիսի 24-ից 27-ը և անվճար կլինեն բոլոր մասնակիցների համար:




Լրահոս