Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա երկու զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հաղորդում է Shamshyan .com-ը: Ժամը 20:00 -ի սահմաններում Վարդենիս Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Տորֆավան գյուղի վարչական տարածքի մոտ, բախվել են Գազել մակնիշի 64 ՍՍ 043 համարանիշի, Կամազ մակնիշի 34 ՍV 522 համարանիշի և Գազ 31105 մակնիշի 32 ՕԼ 485 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, իսկ մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ նա մահացավ:
Մանրամասն՝ Shamshyan .com-ում




Լրահոս