EgyptAir ավիաընկերությանը պատկանող Airbus A320-ը, որն իրականացնում էր Փարիզ-Կահիրե չվերթը, ընկել է ծովը: Այս մասին հաղորդում է AlMayadeenN հեռուստաալիքն Թվիթերի իր էջում՝ հղում անելով ավիաընկերության իր աղբյուրներին:
«EgyptAir ավիաընկերության աղբյուրները հաստատում են, որ ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը կորել է ռադարներից Կահիրեի ժամանակով ժամը 2.45-ին, ինքնաթիռն այդ պահին գտնվել է եգիպտական օդային տարածք մտնելուց հետո 10 մղոն հեռավորության վրա 11,3 հազար մետր բարձրության վրա:
Ավիաընկերությունը հստակեցրել է ինքնաթիռում գտնվող անձնակազմի և ուղևորների թիվը: «Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է 56 ուղևոր, այդ թվում մեկ երեխա և 2 նորածիններ, անվտանգության ծառայության 3 աշխատակից և անձնակազմի 7 անդամ: Այսպիսով, ինքնաթիռում գտնվել է 66 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ: