ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում մասնավոր ինքնաթիռը մխրճվել է տան մեջ, փոխանցում է Fox News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով` ինքնաթիռը ուղևորվել է տարածաշրջանային օդանավակայան, որը գտնվում է վթարի վայրից ոչ հեռու: Դեպքի հետևանքով զոհվել է մեկ մարդ` ինքնաթիռի օդաչուն:

Ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, նշում է հեռուստաալիքը:

Տան բնակիչները, ըստ հարևանների, այդ պահին գտնվել են եկեղեցում:




Լրահոս