Analitik.am-ի գործով կալանավորվածներից մեկն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռ. Բարսեղյանի նախագահությամբ, որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Analitik.am»-ի գործով կալանավորված Վարդիթեր Գիշյանին: ArmLur.am-ը այդ մասին տեղեկացավ Գիշյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանից:

«Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով խնդրել էի վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը կամ կիրառել այլընտրանքային պատիժ՝ գրավ ու փոխել պաշտպանյալիս խափանման միջոցը: Դատարանը, փաստորեն, որոշեց կիրառել գրավ», -ասաց պարոն Ոսկանյանը:




Լրահոս