Սիրիայի Մաալուլա քրիստոնեական ավանում կատաղի մարտերը չեն դադարում: Բնակավայրը երեկ կրկին գրավել է ՚Ալ Քաիդայի՚ հետ կապ ունեցող ՙՋեբաթ ալ-Նուսրա՚ խմբավորումը: Բնակչության մեծ մասը լքել է ավանը:
Daily Star-ի տեղեկացմամբ, Մաալուլայում գործում է մոտ 1500 ապստամբ: Ականատեսների խոսքերով, իսլամիստները քրիստոնյաներին ստիպում են մահմեդականություն ընդունել: Նրանք նաև այրել են մեկ, թալանել՝ մի քանի եկեղեցի: Նշենք, որ Մաալուլայի եկեղեցիները և մենաստանները ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: