Վնասվածքներ՝ կրակոցների հետեվանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն է ստացվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 21.40-ին, “աջ աչքի բարդ թափանցող երջերաթաղանթի վերք” ախտորոշմամբ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է դիմել Բաղրամյան գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Գոռ Վ.-ն: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տղան վնասվածքն ստացել է օգոստոսի 27-ին, ժամը17.00-ի սահմաններում, իրենց գյուղի դաշտերում, անհայտ անձի կողմից կատարած կրակոցի հետևանքով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
                  ***                                                                  
Սեպտեմբերի 6-ին, ժամը 10.30-ին, Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ,ձախ աչքի բարդ թափանցող վնասվածք` հրազենային կրակոցից, հետ-տրավմատիկ կատարակտա, ներակնային օտար մարմինե ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Դալար գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Արտյոմ Հ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքն ստացել է իրենց գյուղի դաշտում գործ անելու ժամանակ, անհայտ անձի կողմից պատահական կրակոցի հետևանքով: Ոստիկանները պարզել են, որ Արտյոմ Ա.-ն վնասվածքը ստացել է սեպտեմբերի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արազափ գյուղի դաշտերում, հոր` 1957 թ. ծնված Խաչիկ Հ.-ի (որսորդմիության անդամ է 1979 թ.-ից) կողմից ,Չիֆսնե տիպի երկփողանի որսորդական հրացանից որսի ժամանակ արձակված պատահական կրակոցի հետևանքով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս