ԵԶԴԻՆԵՐԻ ԿԵՍՆ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բնակվող եզդիների 50 տոկոսն արդեն հասցրել է մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում ու եվրոպական երկրներում: Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ եզդիները հայերի հետ հավասար հեռանում են. «Հեռանում են աշխատանք չունենալու, թանկացումների պատճառով: Ինչպե՞ս են հայերը գնում, այնպես էլ իրենք: Արտագաղթը եզդիների մոտ չի դադարում: Հիմնականում գնում են Ռուսաստանի Դաշնություն, բայց լինում է նաեւ, որ գնում են Ֆրանսիա, Գերմանիա»: Եզդիների միության նախագահը զայրացած է այն բանից, որ ազգային վիճակագրական ծառայությունը ստում է՝ ներկայացնելով արտագաղթած մարդկանց թվերը. «Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Եզդիները համարյա 50 տոկոսով պակասել են, դա հաստատ եմ ասում, դա իրական թիվ է»:




Լրահոս