«Այո՛, ես ստացել եմ Հայաստանը արտասահմանում ներկայացնելու առաջարկ: Արված առաջարկն ունի գործնական բնույթ եւ չի հանդիսանում իմ քաղաքական հայացքների փոփոխությունների հետեւանք, հետեւաբար եւ չի կարող դառնալ նմանատիպ փոփոխության պատճառ»:
Ժամանակին Վահան Հովհաննիսյանը պահանջում էր ԱԳ նախարարի հրաժարականը, իսկ հիմա պիտի աշխատի Էդվարդ Նալբանդյանի ենթակայության տա՞կ: Չնայած ի՞նչ կա զարմանալու, դրանից շատ ավելի վաղ էլ կոալիցիայի կազմում էին, Վ. Հովհաննիսյանն էլ ԱԺ փոխնախագահ էր, լավ էլ հանրապետականների հետ համագործակցում էր: Ժամանակի հետ կարող են փոխվել պահանջները, շահերը, հայացքները, որքան էլ որ ներկայիս՝ ընդդիմադիր հայացքներով եւ համարձակ ու սուր քննադատական ելույթներ ունեցող քաղաքական գործիչը պնդի, թե նման առաջարկը չի կարող դառնալ քաղաքական հայացքների փոփոխության պատճառ: