
«Ալեքսանյանին բանտարկենք, բարձրացնենք գործազրկության մակարդա՞կը»:
Եվ կրկին նա՝ Գալուստ Գրիգորիչ կամ Քրքրիչ Սահակյանը: Քրքրում է, այն էլ ինչպես: Բայց ցավալին այն է, որ Գծատեր Գալուստի անհոդաբաշխ մտքերի այս անվերջ շարանի արանքներում հնչում են հստակ մեսիջներ՝ ուղարկված իշխանության կողմից: Եվ առավել ցավալի է, որ գալուստսահակյանական անհոդաբաշխ մտքերը երբեմն նույնիսկ հայաստանյան ժամանակակից իրականությունն են արտացոլում: Ուրեմն որքա՜ն ողորմելի է այսօր մեր երկրի վիճակը, որ այնպիսի լուրջ հարց, ինչպիսին գործազրկության մակարդակն է, կախված է մի մարդուց՝ Ս. Ալեքսանյանից: Եւ որքա՜ն անճար է իրականում մեր պետությունը: