ՇՆԱՁԿՆԵՐ ԵՎ ԹՈՒՆԱՎՈՐ ՕՁԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է, ինչ Նոյեմբերյանի տեղական «Քամուտ» հեռուստաընկերության հենքի վրա գործում է մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը: Թեեւ Տավուշի մարզկենտրոնն Իջեւանն է, սակայն հեռուստաընկերության հաղորդումները եթեր են հեռարձակվում սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքից: Ըստ տրված արտոնագրի՝ այդ հ/ը հաղորդումները պետք է սփռվեին Տավուշի մարզի ողջ տարածքով, սակայն դրանք չեն հեռարձակվում Բերդի տարածաշրջանում, Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշենի, Ոսկեվանի ենթաշրջաններում, մարզի հեռավոր գյուղերում: Հ/ը փաստացի տերը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է, թեպետ այն գրանցված է մարզպետի բարեկամի անունով: «Տավուշ» հ/ը ծրագրում քիչ թիվ են կազմում սեփական հաղորդումները: Գրեթե ամեն երեկո եթեր են հեռարձակվում արտասահմանյան արտադրության փաստագրական հաղորդումներ, որոնք պատմում են վայրի բնության, շնաձկների, զանազան գիշատիչների, թունավոր սողունների մասին: Տավուշի մարզի բնակիչները կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ այդ հաղորդումներով մարզպետը բնակիչներին յուրահատուկ մեսիջ է ուղարկում հայկական իրականության մեջ իշխող գիշատիչ մթնոլորտի մասին:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս