Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: 2013թ. սեպտեմբերի 9-ից արագաչափ սարքերը գործարկվելու են հետեւյալ վայրերում. 1. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 86-րդ կմ (Ալագյազ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ 2 ուղղություններով: Երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, 2. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ (Ծիլքար գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ 2 ուղղություններով: Երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, 3. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 116-րդ կմ (Սպիտակ քաղաքի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ 2 ուղղություններով: Երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: