ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԵՏՄ երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազաստանի վարչապետներ, երեկ ժամանել են Հայաստան:
Հանդիպումն անց է կացվելու Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» համալիրում: