ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Օրեր առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է Էդգար Գյանջումյանի երկրորդ բալիկը: Երգահանն ու իր կինը՝ Վիկտորյան, իրենց նորածին դստերը Եվա են կոչել, որը թարգմանաբար նշանակում է կյանք: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգահանը նշեց, որ ծննդաբերության ամբողջ ընթացքում կնոջ կողքին է եղել: Հիշեցնենք, որ Էդգար Գյանջումյանն ունի նաեւ որդի՝ Գագիկը, որը նույնպես մեծ ուրախությամբ է սպասել քույրիկի լույս աշխարհ գալուն:

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՆ
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ուկրաինայի «Օսկար»-ի հանձնաժողովը 3 ֆիլմ է ընտրել, որոնք պետք է ներկայացնեն Ուկրաինան ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը: Ընտրվածների թվում է Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմը: Ֆրանս-ուկրաինա-վրացա-հայկական համատեղ արտադրության այս ֆիլմը կմրցակցի Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» եւ Ախթեմ Սեյթաբլաեւի «Հայթարմա» աշխատանքների հետ: Իսկ թե այս երեք ֆիլմերից որ մեկը կմասնակցի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը, պարզ կդառնա սեպտեմբերի 12-ին:

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 5-ից 7-ը «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հայ մեծ կոմպոզիտորին նվիրված «Կոմիտասի հետ» մշակութային ծրագիրը: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքով՝ եթե հնարավոր լիներ հավաքել Կոմիտասի անունը սրբորեն արտասանող մարդկանց, մի ամբողջ հրապարակ կհավաքվեր:
«Այս տարիների ընթացքում ես չեմ տեսել Կոմիտասի արժեքի գնահատման նվազում: Որպես օրինակ՝ կարող եմ նշել ներկայումս Կոմիտասի թանգարանի հիմնադրման փաստը, որը նաեւ գիտական կենտրոն է լինելու: Մյուս կողմից, կան անելիքներ: Ճիշտն իր հետ ապրելն է»,-շեշտել է կոմպոզիտորը` նշելով, որ մանր է համարում անորակ երաժշտության տարածման վերաբերյալ հասարակության մտավախությունները:




Լրահոս