Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ, եթե երեխան ունի հաշմանդամության կարգ (երկրորդ կարգ), ապա նրա ծնողները կարո՞ղ են ինքնակամ որոշել, թե իրենց երեխան որ՝ հատուկ, թե հանրակրթական (ներառական) դպրոց պետք է հաճախի:

Սուսաննա Ստեփանյան (31 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Ստեփանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ պետությունը ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում՝ երկարօրյա եւ գիշերօթիկ)՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում՝ հատուկ ծրագրերով:
Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները՝ հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

«Հատուկ կարիքներով մարդկանց
աջակցության» կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս հարցը գրեթե միշտ արդիական է եւ քննարկման ենթակա: Բայց կարծես շատ ու շատ այլ հարցերի նման սա էլ մնում է անպատասխան: Վերջապես կարելի է որեւէ արդյունավետ լուծում տալ հնչեցված խնդրին, քանի որ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն առանց այդ էլ բավական մեկուսացված են հասարակությունից:




Լրահոս