ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն նախoրոք հայտարարվել էր, փետրվարի 26-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Էմմին պետք է ներկայացներ 4 երգ, որպեսզի  հեռուստադիտողն ու ժյուրին 50/50 հարաբերակցությամբ  ընտրեին այս տարի «Եվրատեսիլում» ներկայացվելիք երգը:    Սակայն, հասկանալի պատճառներով (կապված Էմմի հոր` քանդակագործ  Դավիթ Բեջանյանի անժամանակ մահվան հետ) երգի ընտրությունը հետաձգվել է անորոշ ժամկետով: Նկատենք, որ ԱՄՆ-ից  Հայաստան վերադառնալուց հետո անհաջողությունները հետապնդում  են երգչուհուն: Նա վերջին ամիսներին տքնաջան աշխատում էր` պատրաստվելով  մենահամերգի, որի արդյունքը, սակայն, չկարողացան տեսնել նրա ծնողները, որոնք համերգի նախօրեին վթարի ենթարկվեցին: Իսկ  սիրելի հոր մահն արդեն  լրջագույն փորձություն է եվրատեսիլյան բեմն այնքան երազած  երիտասարդ երգչուհու համար: Հուսանք, որ Էմմին, այնուամենայնիվ, իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու այդ վիշտն ու ըստ արժանվույն հանդես գալու Դյուսելդորֆում:




Լրահոս