ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վճռաբեկ դատարանը 9 դատավորների մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում որոշել է «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ներկայացված բողոքը հետ վերադարձնել: Խոսքն այն գործի մասին է, որ «Ժողովուրդ»-ը դատարանի միջոցով «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանից (Ձվերի Խաչիկ) պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել: Հիշեցնենք, որ այս գործարարն իրեն ուղղված հարցին պատասխանելու փոխարեն, իմանալով, որ զրույցը ձայնագրվում է, վիրավորել էր «Ժողովուրդ»-ի լրագրողին՝ անվանելով «պրաստիտուտկա»: Հիմա, փաստորեն, ՀՀ բոլոր դատական ատյաններն իրենց վճիռներով ապացուցեցին, որ «պրաստիտուտկա» բառը հրապարակային վիրավորանք չէ: Այս որոշումից հետո «Ժողովուրդ»-ը կասկածի տակ է դնում վճիռ կայացրած դատավորներ Վ. Աբելյանի, Է. Հայրիյանի, Ս. Անտոնյանի, Վ. Ավանեսյանի, Ա. Բարսեղյանի, Մ. Դրմեյանի, Գ. Հակոբյանի, Տ. Պետրոսյանի, Ե. Սողոմոնյանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի վարքը:




Լրահոս