«Մենք կկործանենք այս ինքնաթիռը». EgyptAir-ի կործանված օդանավի վրա սպառնալիք է գրված եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջերկրական ծովն ընկած EgtptAir ինքնաթիռը երկու տարի առաջ վանդալների թիրախ էր դարձել: The New York Times-ը տեղեկացնում է, որ ինքնաթիռի վրա գրություն է եղել՝ «Մենք կկործանենք այս ինքնաթիռը»:

Գրության հեղինակները Կահիրեի օդանավակայանի աշխատակիցներն են եղել, որոնք կիսում են «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական խմբավորման հայացքները: Նախազգուշացնող այդ գրությունն այդպես էլ չեն ներկել:

Ինքնաթիռի կործանման պատճառը, որտեղ գտնվել են Եգիպտոսի, Ֆրանսիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, դեռևս հայտնի չէ:




Լրահոս