ՄԻ «ԲԱՆԿԱ» ԾԱՄՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքում լայն տարածում է գտել մի պատմություն: Քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 2-րդ հարկի բնակչուհին իր դռան մուտքի վրա գցված փալասին պարբերաբար ծամված ծամոն է գտել: Նա հավաքել է այդ ծամոնները մի «բանկայի» մեջ, որը լցվել է դրանցով: Կնոջը տանջել է այն հարցը, թե ով է աղտոտում իր բնակարանի շեմը: Վերջերս նա նկատել է 4-րդ հարկի բնակիչ բժշկուհուն, որը, ձեռքերին մեծ փաթեթներ ունենալով, աստիճաններով վերեւ էր բարձրանում: Իր բնակարանի մուտքի մոտ կինը «բռնացրել» է բերանից ծամոն թքող բժշկուհուն եւ մի լավ շշպռել: Հավելենք, որ նախկինում այդ բժշկուհին դատարանի վճռով տուգանվել էր մեկ այլ հարեւանուհու մարմնական վնասվածքներ հասցնելու համար:




Լրահոս