Ովքեր են Աջափնյակում դանակահարության անչափահաս մասնակիցները. նրանցից մեկը ձերբակալված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջափնյակում ծանր հանցագործությունների դեպքերի պակաս, կարծես, չի զգացվում: Հանրությունը դեռևս չէր սթափվել ընտանիքի եղբոր և քրոջ սպանությունից, երբ լսվեց հաջորդ հանցագործության մասին:

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ մայիսի 16-ին դպրոցի Աջափնյակի դպրոցներից մեկի մոտ 12-րդ դասարանի աշակերտների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ: Դրդապատճառը, ըստ նախնական տեղեկությունների, աղջիկ է եղել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ միջադեպի մասնակիցների ինքնությունը: Այսպես, ըստ մեզ հասած տեղեկությունների` երկու անչափահաս տղաներ` Հայկ Մովսիսյանը և Արսեն Միքայելյանը, իրենց հարաբերությունները պարզելու համար ընտրել են դպրոցի տարածքը: 17-ամյա Հայկը սուր կտրող-ծակող գործիքից ստացած վիրավորումով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, Արսենը` ձերբակալվել է:

ArmLur.amհայտնել էր նաև, որ դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:




Լրահոս