15-ամյա նուբարաշենցին դանակահարել է դասընկերոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նուբարաշենում 15-ամյա աշակերտը դանակահարել է համադասարանցուն: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին, գործն արդեն դատարանում է: Առաջին դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:

Այսպես, ArmLur.am-ը տեղեկանում է, որ 15-ամյա Հայկը նշված օրը իր շենքի բակում վիճաբանել է համադասարանցու՝ անչափահաս Գրիգորի հետ: Պատանիների վիճաբանությունն այն աստիճան է թեժացել, որ այն ավարտվել է դանակահարությամբ:  Դանակը գտնվել է Հայկի մոտ, և նա որոշել է դրանով «պատժել» դասընկերոջը: Դանակի հարվածներով տղան չի բավարարվել: Նա դիմել է նաև ձեռքի ուժին: Արդյունքում՝ Գրիգորը առողջության ծանր վնասվածք է ստացել՝ կյանքին վտանգ սպառնացող:

Անչափահասի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝  112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:




Լրահոս