Ժողովուրդ.Բիլայնը փոխանակ խափանումը վերականգնի, հավելյալ գումարներ է աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այն, որ “Բիլայն” ընկերությունը, մեղմ ասած, վատ է աշխատում և ամեն առիթով անհանգստություն պատճառում բաժանորդներին, վաղուց հայտնի ճշմարտություն է: Բայց երբեմն նրանք այնպիսի անտրամաբանական քայլեր են անում, որ քաղաքակիրթ, նորմալ երկրներում կարելի էր ընդամենը մեկ դատական հայցով խոշորագույն տուգանքների ենթարկել “Բիլայն”-ին:
“Ժողովուրդ” օրաթերթը գրում է, որ նախօրեին “Բիլայն”-ի աշխատակիցը զանգահարել է Երևանի Կենտրոն համայնքի մի շարք բնակիչների ու տեղեկացրել, թե երկու օրով անջատվելու է որոշ հասցեների քաղաքային հեռախոսակապի ցանցը, քանի որ այն խաթարվել է: Փոխարենը “Բիլայն”-ը բնակիչներին երկու օր հեռախոսակապից զրկելու դիմաց առաջարկել է “քաղաքային հեռախոսահամարը վերահասցեավորել բջջային հեռախոսահամարին, որի մեկ րոպեի արժեքը 70 դրամ է”: Այսինքն՝ փոխանակ ներողություն խնդրեն, դեռ հավելյալ եկամուտ կորզելով են զբաղված:
Մանրամասները “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս