Դանակահարություն Արգավանդ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ,որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, ներքին արյունահոսությունե ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա Բագրատ Ն.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է Արգավանդ գյուղում, անասնագոմի մոտ վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը դանակով հարվածել է Բագրատ Ն.-ի որովայնին եւ պատճառել  վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բագրատ Ն.-ին դանակով հարվածել եւ  վնասվածքը պատճառել է 17-ամյա Աշոտ Ե.-ն: Սեպտեմբերի 10-ին, ժամը 03.00-ին, Աշոտ Ե.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս