
Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է մնալ ակումբում:
Գերմանացի կիսապաշտպանը, որին արդեն տեսնում էին անգլիական «Լիվերպուլ» ակումբում, խոսել է իր ապագայի մասին, նշելով, որ կարող է մնալ «Բավարիայում»:
«Անհամբերությամբ սպասում եմ Գերմանիայի գալիք առաջնությանը: Կանեմ ամեն բան, որպեսզի Կառլո Անչելոտիի գլխավորությամբ առաջին մարզման ժամանակ ժամանակ լինեմ լավագույն մարզավիճակում»,- նշել է Գյոտցեն: