
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի երեկ ստորագրած հրամանի համաձայն՝ ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանը երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջբաժնի պետի պաշտոնից։
ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության մայոր Դավիթ Խաչատրյանն ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Շուշիի շրջբաժնի պետի պաշտոնին։