Հետեւելով իր գործընկերներին` Ջենիֆեր Լոպեսին, Ավրիլ Լավինին եւ Քրիստինա Ագիլերային, երգչուհի Ռիհաննան նույնպես որոշել է թողարկել սեփական օծանելիքը: Օրերս Լոս Անջելեսում կայացավ նրա նոր բույրի ցուցադրությունը: Երգչուհին ինքն անձամբ էր ներկայացնում իր ապրանքանիշը: Ռիհաննան բարձր տրամադրություն ուներ, նա մեծ խանդավառությամբ նկարվում էր երկրպագուների հետ, բաժանում ինքնագրեր, վերջում էլ բոլոր հավաքվածների համար մի փոքրիկ անակնկալ արեց` պարեց հենց խանութում: Մեզ մնում է սպասել, թե Հայաստանում երբ կհայտնվի Ռիհաննայի օծանելիքը:
ՆՈՐ ԲՈՒՅՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ