Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Ստամբուլում Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի շրջանակներում, հետաքրքրվել է, թե ինչու է նա հանդիպմանը եկել առանց իր նվիրած փողկապի:
«Where is kravat? («Որտե՞ղ է փողկապը»)»,- RT-ն մեջբերում է Էրդողանի՝ կիսաանգլերեն և կիսաթուրքերեն հարցը:
Հունաստանի վարչապետը խոստացել է հաջորդ անգամ կրել փողկապը: