ՉԻ ԳԻՏԱԿՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը նախօրեին կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին վիրավորել էր՝ ասելով. «Էշ ա, արա՛: Ա՛յ ոչխար, խի՞ ես գոռում»: Երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե որքանով է ընդունելի ԱԱԾ պետի նման պահվածքը: «Լրատվամիջոցները միշտ գրում են, որ պաշտոնյաներից մեկը քաղաքացուն ինչ-որ բառ է ասում: Բայց որեւէ անգամ լրատվությունը չի ասում, որ քաղաքացին անպարկեշտ է պահել, որ պետք է նրա հանդեպ էլ միջոցներ ձեռնարկեն: Պաշտոնյան էլ է մարդ, իրենց հասցեին ինչ ասես՝ ասում են»,-նշեց նա: Մեր հարցին, թե այդ դեպքում նորմալ է, երբ Գ. Հակոբյանը «ոչխար» է անվանել, Ավետիսյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչ է ասել: Բայց եթե քաղաքացին իրեն պարկեշտ չի պահում, ուրեմն սկսե՛ք նրանից: Թող քաղաքացին իրեն պարկեշտ պահի, հետո դիմացինից պարկեշտություն պահանջի»: Փաստորեն, ԱԺ պատգամավորը չի գիտակցում պետական բարձրաստիճան պաշտոնյայի եւ քաղաքացու, այն էլ՝ զոհվածի ծնողի պատասխանատվության աստիճանի տարբերությունը:




Լրահոս