ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) այս օրերին լայն շինարարություն է սկսել Երեւանի «Էրեբունի» թանգարանի հարեւանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում: Սակայն դեռեւս ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչ է մտադրվել կառուցել այդ հատվածում: Տեղեկություններ են շրջանառվում, որ կառույցը լինելու է հյուրանոցային կամ ռեստորանային մի մեծ համալիր: Բայց հետաքրքիրն այն է, որ պատգամավորի կողմից «իրենով արված» հատվածը ոչ թույլատրելի վայրում է, քանի որ գտնվում է մեծ լարման հոսանքի գոտում: «Ժողովուրդ»-ը մի քանի օր շարունակ փորձում էր տեղեկությունը ճշտել Մհեր Սեդրակյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր: Իսկ երեկ էլ հեռախոսազանգին պատասխանեց նրա վարորդն ու ասաց, թե Սեդրակյանը երկրում չէ:




Լրահոս