
Իսպանացի մասնագետ Պակո Այեստարանը նշանակվել է «Վալենսիա»-ի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսը:
Հիշեցնենք, որ Գարի Նևիլի հեռանալուց հետո սույն թվականի մարտից Այեստարանը «Վալենսիա»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն էր: