ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԵՏՈ
Սեպտեմբերի 4-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում ինքնասպան եղած 78-ամյա Փիրուզան նոր էր վերադարձԵլ Ռուսաստանի Դաշնությունից: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանը: «Փիրուզան իր որդիների հետ Ռուսաստանում էր ապրում: Մի որոշ ժամանակ առաջ Փիրուզայի որդին մորը Ռուսաստանից բերեց Հայաստան, ինքը հետ վերադարձավ, ու կարճ ժամանակ հետո այս դեպքը եղավ:  Ինքնասպանության ժամանակ տիկին Փիրուզան տանը մենակ է եղել, ու հայտնի չէ, թե ինչու է այդ քայլին գնացել»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ հարազատները, դեպքի մասին տեղեկանալով, Ռուսաստանից շտապ վերադարձել են Հայաստան:

ԽԱՌՆԱՇՓՈԹ ԻՐԱՎԻՃԱԿ
Երեկ խառնաշփոթ իրավիճակ էր տիրում Աբովյան 22ա հասցեում: Բնակիչներն անհանգստացած օգնության էին կանչում մեկը մյուսին:     Ժամը 17:30-ի սահմաններում շենքի մուտքում գազի ուժեղ հոտ էր զգացվել, որը գնալով ավելի էր ուժգնանում: Շենքի բնակիչները մեկը մյուսի դուռն էին թակում՝ փորձելով հասկանալ, թե ում բնակարանից է գազի հոտ գալիս: Մի մասն էլ երկար ժամանակ շենքի բակում կանգնած էր, մինչեւ գազի հոտի անցնելը: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում խնդրեց գազի սպասարկման կենտրոնից, որտեղից հայտնեցին, թե հոտատվության աշխատանքներ են իրականացվում, եւ մտահոգվելու կարիք չկա: Կենտրոնի մասնագետները խորհուրդ տվեցին բնակիչներին գազի հոտ առնելու դեպքում բոլոր պատուհանները բաց թողնել: Նաեւ հայտնեցին, որ եթե այսօր եւս ուժգին գազի հոտ զգացվի, անպայման ահազանգեն գազի սպասարկման կենտրոն 1-04 հեռախոսահամարով:




Լրահոս