Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ և միջադեպի հետ որևէ առնչություն չունի. նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, արձագանքելով երեկ մամուլում հայտնված այն տեղեկություններին, որ նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, տարածել են պարզաբանում, որում ասվում .

«Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում տեղի  է ունեցել միջադեպ, որի  կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել,  որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, և նշված միջադեպի հետ որևէ առնչություն չունի»:




Լրահոս