ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լկտիաբար հայտարարում էին, թե Հայրիկյանի վրա չեն կրակել, հիմա բոլորիս վրա կրակեցին, կամ ընդդիմադիր էին եւ դարձան դեսպաններ»:

Պարույր Հայրիկյան News.am

Աշխարհը` աշխարհով, Պարույր Հայրիկյանը` իրենով ու իր վրա արձակած, բայց նպատակին չհասած կրակոցներով: Ի դեպ, այդ կրակոցները նա փորձում է կապել բոլոր երեւույթների հետ եւ ամեն առիթով հիշեցնել. այդ թվում` Մաքսային միությանն անդամակցելու հետ: Եվ մարդը պարզապես չի ուզում գիտակցել, որ իր անձը հասարակությանն այսօր ամենաքիչն է հետաքրքրում: Ավելին, իր անձը վաղուց արդեն չի հետաքրքրում նույնիսկ ռուսական ԿԳԲ-ին: Եթե մարդու կերպարը մոռացվում է, ապա որքան էլ հիշեցնի, որքան էլ քննադատի այլ գործիչների, միեւնույն է, ոչինչ չի փոխվի: Մանավանդ Հայրիկյանի դեպքում կրակոցների թեման արդեն իսկ հոգնեցուցիչ է:




Լրահոս