ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՌՈՒՄ Է
Լուրերն այն մասին, որ երգչուհի Նանան օրեր առաջ ամուսնացել է մեծահարուստի հետ, փորձեցինք պարզել հենց իրենից: Երգչուհու հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց նրա մենեջեր Պողոս Ամիրխանյանը կայքերից մեկին ասել էր, որ իրենք չեն ցանկանում մեկնաբանել այս լուրը: «Այս թեման շատ քննարկվեց, երկու օրվա համար ինֆորմացիան այնքան շատ էր… Անգամ նշվել էր, թե որտեղ է նշվել հարսանիքը եւ այլն: Ուղղակի մի բան կասեմ՝ Նանան վերջերս հարցազրույց էր տվել ամսագրերից մեկին, որում նշել էր՝ Աստված առաջ, շուտով կամուսնանամ: Այդ խոսքերն ավելի քան օգտագործվեցին: Լուրը հերքենք, թե հաստատենք, միեւնույն է, քննարկումները շարունակվելու են, ու մենք միշտ էլ քննարկման առանցքում ենք լինելու»,-նկատել է երգչուհու մենեջերն ու հավելել, որ առաջիկայում, հավանաբար, մամուլի ասուլիս կկազմակերպեն ոչ միայն այս, այլեւ վերջին շրջանում Նանայի անվան հետ կապված այլ լուրերի վերաբերյալ:

ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Էպոտաժային երգչուհի Ռիփփին դեռ տարեսկզբին հայտարարում էր, որ շուտով իր նշանածի հետ պատրաստվում է Հայաստանից մեկնել ու արդեն արտերկրում շարունակել իր գործունեությունը: Բայց մենք այդպես էլ ականատես չեղանք երգչուհու հարսանիքին, քանի որ նշանադրությունը չեղյալ է հայտարարվել: «Բրավո»-ի հետ զրույցում երգչուհին ասել է. «Վերջին ամիսներին լրատվամիջոցները եւ առհասարակ բոլորն ինձ հարցնում են անձնական կյանքիս մասին եւ պաշտոնական պատասխան «պահանջում»: Բազմիցս ասել եմ, որ այդ թեման չեմ շոշափելու, բայց քանի որ սուտ ասեկոսեները շատ են, ես եւ պրոդյուսերս որոշեցինք խոսել: Այո՛, այլեւս ոչ մի կապ չունեմ նրա հետ: Ընտրել էի անհամապատասխան մեկին, ով ինձ համար փորում էր ծայրահեղ աղքատության, թուլության, վախկոտության, ստի փոս, ինչպիսին եւ ինքն է: Շատերն էին զգուշացնում, որ սխալ եմ վարվում… Չեմ կարծում, թե երբեւէ նույն սխալը կկրկնեմ: Այս ընթացքում բազմաթիվ առաջարկներից եմ զրկվել եւ ինձ զգում եմ ժանգոտած բանտում»:




Լրահոս