Նախագահը հո չի՞ ասի` թաքուն վերցնելու ենք. կգա, մեզի կհասնի էդ եղածը. Առաքել Մովսիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մեր գերագույն հրամանատարի գլխավորությամբ հրահանգ լինի, մեր ցանկացած խնդիր չի մնա անլուծելի, բայց ինքը շեշտեց` մեր մի զինվորն արժի ամբողջ Ադրբեջանը:

ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին և կորցրած տարածքներին, նման գնահատական տվեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը: «Այդ տարածքները կորցրած մի համարեք: Ցանկացած ժամանակ բացահայտ չեն ասում` երբ են վերցնելու: Հանրապետության նախագահը հո չի՞ ասի` թաքուն վերցնելու ենք: Կգա, մեզի կհասնի էդ եղածը: Մենք էս պատերազմում հաղթած վիճակում ենք` ի շնորհիվ մեր զոհված զինվորների: Մի օր կքնեք, կհելնեք, կտեսնեք էդ դիրքը մեր մոտա»,- հավելեց պատգամավորը նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս