Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտային:

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական, տնտեսական հարաբերությունները և, միևնույն ժամանակ, ընդգծել, որ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտան շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս