ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

Ինչպես տեղեկացրել էինք՝ Oxfam կազմակերպությունը կանանց եւ տղամարդկանց հավասարությունը քարոզելու նպատակով հետաքրքիր ակցիա է նախաձեռնել եւ Ազգային ժողովի միջանցքում փակցրել է պատգամավորների, մարզիկների, դերասանների լուսանկարներ: Լուսանկարում ներկայացված է նրանց ֆոտոսեսիայից հաջողված կադր:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ընկերս բնակվում է ՌԴ-ում: Նա իր անունով ավանդ ունի ներդրված ՀՀ բանկում: Նշեմ, որ երկքաղաքացի է: Խնդրում եմ ասեք՝ երկքաղաքացին կարող է ստանալ իր ավանդը: Եթե այո, ապա ինչպե՞ս, ո՞վ կարող է ներկայանալ իր փոխարեն:

Հարություն Գեւորգյան (36 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի բ) ենթակետի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց ՀՀ կառավարության 23.04.2014թ. N460-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Այդ սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)՝ ավանդների փոխհատուցման ծրագրում հաշվառվելու նպատակով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 19.05.2014թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշմամբ նախատեսված է իրականացնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ավանդատուի՝ ՀՀ նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ՝ վճարմամբ, կամ ավանդատուի մահով:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք օտարերկրացիների մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու պայմանները: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

Ռուզաննա Մալխասյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ միջնակարգ եւ ութամյա դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն: Միջնակարգ մասնագիտական ուսհաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն, իսկ առանձին դեպքերում՝ ՀՀ միջնակարգ դպրոցի ութամյա մակարդակին համապատասխանող կրթություն: Բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրի մակարդակին համապատասխանող կրթություն:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բուհերում անհատական պլանով ուսանելու համար կարող են ընդունվել գիտությունների (արվեստների) բակալավրի աստիճան ունեցող անձինք: Այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք նախապատրաստական ֆակուլտետում սովորել են պետական պատվերով եւ ավարտական քննություններից ստացել անբավարար գնահատականներ, հեռացվում են բուհից:




Լրահոս