Հրդեհ` վագոն-տնակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 3 մանկապարտեզի մոտակայքում, սեպտեմբերի 11-ին, կրպակ է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռոսիա փողոցի թիվ 14/2 տան մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.23-ին, մարվել՝ 17.49-ին: Այրվել է վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (12քմ),  մեկ մահճակալ եւ 10քմ խոտածածկ տարածք:




Լրահոս