Հայտնաբերվել է դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.06.-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի ձորում ոստիկանները հայտնաբերել են տարեց կնոջ դի (ս.թ սեպտեմբերի 9-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել). տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ակունք գյուղի վարելահողերում ոստիկանները հայտնաբերել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ Պ. Ու-ի (1941 թ.) դին: Հրշեջ-փրկարարները մահացածի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս