
Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մարտի 16-ին պայմանագիր է կնքել «Արմենիա Թրավել +Մ» ընկերության հետ, որի հիման վրա գնել է մեկ բիզնես կարգի ավիատոմս՝ Լառնակա-Աթենք-Երեւան ուղղություններով:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ բիզնես կարգով շրջագայելու համար պետբյուջեից վճարվել է 364 հազար 884 դրամ: Եթե նա բարեհաճեր էկոնոմ կարգից օգտվել, ապա այդ գումարի առնվազն կեսը կխնայվեր: Ավելին՝ պարզվում է, որ սա առաջին անգամը չէ, որ նախարարը բիզնես կարգով է մեկնում արտերկիր:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ մարտի 10-11-ին էլ նա Երեւանից բիզնես կարգով մեկնել է Մոսկվա, իսկ ավիատոմսի համար էլ պետբյուջեից վճարվել է 236 հազար դրամ, սովորական տոմսից կրկնակի թանկ: