Բնակարանում դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան խճուղու թիվ 143ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցում՝ գազի խողովակից կախված, հայտնաբերվել է Լ. Դ.-ի դին (մոտ 70 տարեկան):




Լրահոս