
Սեպտեմբերի 12-14-ը Հայաստանում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանյան երկրների կենտրոնական (ազգային) բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ հանդիպումը, որն անցկացվում է ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Կառավարիչների ակումբի 22 անդամ-երկրներից հանդիպմանը ներկա է գտնվելու 18 երկրի պատվիրակություն, այդ թվում՝ 12 կառավարիչ:
Կառավարիչների ակումբի հայաստանյան հանդիպմանը հրավիրված են ֆինանսական աշխարհում հայտնի փորձագետներ: Հանդիպման գլխավոր զեկուցողն է Միջազգային հաշվարկների բանկի Ֆինանսական կայունության ինստիտուտի նախագահ, Չեխիայի Հանրապետության նախկին վարչապետ Ջոզեֆ Տոսովսկին:
Հանդիպումն անցկացվում է ,Անցած ճգնաժամից սերտած դասեր. մարտահրավերները հաղթահարելու նոր մոտեցումներ եւ գործիքներե խորագրի ներքո: Կառավարիչների ակումբի հանդիպումը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական նորաբաց կենտրոնում: