
Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ հատուկ զննման գոտում արգելված ուղեբեռ կա: Մեկնած օպերատիվ խումբը, օդանավակայանի զննման գոտու աշխատակիցների հետ, 1990 թ. ծնված Արտաշես Ա.-ի պայուսակից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ` 5 փամփուշտով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: