Կիբեր պատերազմները նոր ֆորմատ են, և մեզ պետք է «Квантовый скачок» անել, որ տրանսֆորմացվենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հանրության թիվ մեկ քննարկման թեման հայրենի զինված ուժերի սպառազինության հարցն է: Արդյոք սակավության պատճառը միայն տնտեսակա՞նն է: Ի վերջո, ինչո՞ւ Հայաստանը մինչ օրս ձեռք չի բերել այնպիսի զինատեսակներ, որոնք մշտապես պատերազմական վիճակում գտնվող ցանկացած երկիր պարտավոր է ունենալ իր զինանոցում:

Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ArmLur.amզրուցեց «Aria ինովացիոն տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր տնօրեն Վիկտոր Մնացականյանի հետ:

Հիբրիդային պատերազմում օրենքներ չկան

-Պարո՛ն Մնացականյան, ապրիլյան քառօրյա պատերազմը նման չէր 90-ականների գոյամարտին: Ձեր տպավորությամբ, արդյոք ՀՀ-ն պատրա՞ստ է ժամանակակից պատերազմին` զինատեսակների և տեղեկատվական մարտ վարելու տեսանկյունից:

-Նախ նշեմ, որ տեղեկատվական պատերազմը կիբեր պատերազմի բաղադրիչ է, որն էլ իր հերթին հիբրիդային պատերազմի դրսևորում է: Իսկ այն հիմնականում լինում է չհայտարարված պատերազմների պարագայում, որում և մենք հիմա գտնվում ենք: Կիբեր պատերազմները նոր ֆորմատի, տեխնոլոգիաների պատերազմ են, և մեզ հիմա այս պահին պետք է «Квантовый скачок» անել, որպեսզի արագ տրանսֆորմացվենք ժամանակակից պատերազմներին:

cyberattack_1805164b

Իսկ ժամանակակից պատերազմը DIME (Diplomacy, Information, Military, Economics) ֆորմատն է: Կիբերպատերազմը ինտերնետում հատուկ տեսակի դիմադրություն է, որն ուղղված է խափանելու համակարգի շահագործումը պետական, ֆինանսական մարմիններիում և այլ ձեռնարկություններում, որոնք օգտագործում են այդ կապը: Նման ռազմական գործողություններ կատարելու համար ընդամենը մեկ տեսակի զենք է հարկավոր` համակարգիչ, որը միացված կլինի ինտերնետին, և, իհարկե, հմուտ մասնագետ, ով էլ կհետևի գործընթացին:

-Իսկ պրոպագանդա՞ն..

-Պրոպագանդան առավել բազմաշերտ է: Ստեղծվում են վարակներով լի կայքեր` «kaskatseli.am», «kaskatseli.az», «kaskatseli.ru», որտեղ տեղադրվում են ծուղակային վերնագրերով նյութեր, և մարդիկ, ընկնելով թակարդը մտնում են այնտեղ, ինքնաբերաբար ներբեռնում են վարակներ իրենց համակարգիչների կամ հեռախոսների մեջ` դառնալով մեզ համար կառավարելի: Կիբեր շպիոնաժը կարող է արտահայտվել սկսած ռազմաարդյունաբերական ոլորտից կարևոր տեղեկությունների գողացումից մինչև մարդկանց անձնական էջերի նամակագրությունները մտնելուց և հրապարակելուց:

viruaase

Համակարգչային վարակն արդեն զենք է

Համակարգչային վարակները, որոնց ամենացայտուն օրինակն էր Իրանի միջուկային համակարգի դեմ ուղղված 2010 թվականի Stuxnet վիրուսը, տևական ժամանակ ներդրված էր եղել ընդամենը մի քանի համակարգչում, ինչի շնորհիվ շարքից դուրս էին եկել մի քանի հազար ցենտրիֆուգաների մեծ մասը, և Իրանն այդ հարցում մի քանի տարով հետ ընկավ: Համակարգչային վարակները 2013 թվականին միջազգաին հանրության կողմից համարվեցին լիարժեք զենքեր:

Աշխարհի մակարդակով մինչ օրս հայտնի ամենաազդեցիկ կիբեր պատերազմի օրինակներից է 2007-ին Ռուսաստանի և Էստոնիայի միջև տեղի ունեցած անհաշտությունը` կապված ռուս զինվորի արձանի հանելու հարցի հետ, երբ Ռուսաստանը կիբեր հարձակում իրականացրեց Էստոնիայի վրա: Տնտեսության այն մասը, որը կառավարվում և համակարգվում էր ինտերնետի օգնությամբ, ամբողջովին խաթարված էր մի քանի օր: Այնտեղ անգամ անհնար է եղել բանկային փոխանցում անելը կամ բանկոմատներից գումար հանելը: Եվ ցավոք, գիտության ու բարձր տեխնոլոգիաների զարգացման հետ համատեղ զարգանում և հարստանում են նաև վնասարարության ձևերը: Եվ իհարկե, իրենց բոլոր վատ կողմերի կողքին կարելի է ասել, որ դրական կողմեր ևս ունեն: Այն հնարավորություն է տալիս մարդկային քիչ կորսուստներ ունենալ` առավելագույն արդյունքի դիմաց:

Զինվորներն ասում են՝ «դուք ԱԹՍ-ների հարցը լուծեք, մենք մնացածը կանենք»:

-Վերլուծե՞լ եք արդյոք, քառօրյա պատերազմում ինչպես դրսևորվեցին ժամանակակից տեխնոլոգիաները, և արդյոք հնարավո՞ր էր դրանց դեմ պայքարել:

-Դե, ապրիլյան քառօրյա պատերազմի նորագույն տեխնոլոգիան կարելի է համարել Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ի հայտ գալը: Կարելի է ասել, որ այսօր սահմանին կանգնած մեր տղաների միակ անհանգստությունն անօդաչու թռչող սարքերն են: Զինվորներն ասում են՝ «դուք դրանց հարցը լուծեք, մենք մնացածը կանենք»: Հիմնականում ԱԹՍ-ն զենք չի համարվում: Այն ավելի շատ հետախուզական գործիք է, չհաշված կամիկաձե ԱԹՍ-ները՝ պարուրված բարձր տեխնոլոգիայի մի քանի ֆունկցիաներով:

Երբ ասում են «безпилотник», չի նշանակում ընդհանրապես անօդաչու: Այն ծրագրավորող կամ համակարգող ունի, ով հնարավորություն ունի տեսնելու շատ բաներ, ինչպիսին են`զինատեսակների, հենակետերի տեղակայման վայրերը, հրամկազմին, անգամ, կարող է նաև որոշ մարդկանց դեմքով ճանաչել:

Սարքը հեռակառավարվող է և կարող է կառավարվել հազարավոր կիլոմետրերի վրա: Եվ ըստ իս, այսպես ասած, 80-ականների ծանր տեխնիկայի և Ադրբեջանի գերժամանակակից տեխնիկայի հիմնական տարբերությունը напичканный լինելն է, այլ ոչ թե այդքան բուն ռազմական տեխնոլոգիաներն են նորացել: Իհարկե, գուցե արկերը մի քիչ ավելի հեռու են սկսել գնալ կամ տանկերը զրահի կոմպոզիտ նութերից են պատրաստվում, բայց հիմնական տարբերությունը հենց այդ տեխնոլոգիաներն են:

Փորձեմ բացատրել` ինչ է տեղի ունենում զենքի և նոր տեխնոլոգիների համադրությունից: Օրինակ ԱԹՍ-ները շրջում, նկարում են տեղանքը և սպուտնիկի կամ ինտերնետի, որը, իմիջիայլոց, փոխանցվում է մինչև 50gkb վայրկյան արագությամբ, օգնությամբ, այդ նկարները փոխանցվում են հրամանատարությանը, ովքեր էլ իրենց հերթին այն փոխանցում են տանկերի անձնակազմերին կամ հրթիռանետներին: Նրանք էլ նավիգացիաների օգնությամբ շատ քիչ շեղումներով արկեր են ուղարկում մեր վրա:

Կարող ենք ԱԹՍ որսալ ու արտադրել

Վերջին շրջանում տեղեկություն եղավ այն մասին, որ ԱԹՍ-ներ ավելի հաճախ են նկատվում ոչ միայն դիրքերում, այլև, օրինակ, Տավուշում: Մի՞թե այդքան դժվար է առավել ուշադիր լինել և հայտնաբերել դրանք:

-Կուզե՞ք անկեղծ ասեմ. շատ հնարավոր է, որ մի օր էլ ավելի խորը հատվածներում հայտնվեն նման սարքեր: Ավելին` Ադրբեջանը, ի տարբերություն մեզ, սպուտնիկ ունի, որն օգնում է: Ու հարցը ուշադրության դաշտում չէ, այլ՝ հնարավորությունների: Առաջին հերթին հայտնաբերելու, երկրորդը` չեզոքացնելու: Նշեմ, որ նրանք թռչում են բավականին բարձր և, կարելի է ասել, անձայն, ու մենք որոշ պատճառներով չենք տեսնում նրանց կամ չենք կարողանում մեր զենիթային համակարգերով ոչնչացնել:

Դուք գիտե՞ք, որ մեր գործընկերներ Կարեն Վարդանյանի և ԻՏՁՄ նախաձեռնությամբ ՏՏ ոլորտի մի քանի հայրենասեր մասնագետների և 40-ից ավելի ընկերությունների շնորհիվ, ինչպիսիք են` ”Instigate”, “Fimetech”-ը և մնացածները, ստեղծել են աշխատանքային խմբեր նման հարցերի լուծումը գտնելու համար: Եվ ի պատիվ իրենց, կարելի է ասել, որ մենք ունենք որոշակի հաջողություններ, որոնք շուտով կարող ենք կիրառել:

-Իսկ դժվա՞ր է ԱԹՍ արտադրել Հայաստանում:

-Միանշանակ, հնարավոր է այն ստեղծել: Ժամանակի խնդիր է, և մոտեցում է հարկավոր: Երեք-չորս տարի առաջ, երբ մասնագետներն առաջարկել էին ՀՀ պաշտպանության նախարարությանը, մարդիկ, երևի, պահի լրջությունը չէին գիտակցել, միջազգային փորձը չէին ուսումնասիրել: Արդյունքում ունենք այն, իրավիճակը, ինչ ունենք: Եթե հայ գիտնականներն ու մասնագետները համախմբվեն այնպես, ինչպես այդ քառօրյա պատերազմի ընթացքում համախմբվեցին կամավորներն ու հանրությունը, և լինի քաղաքական կամք՝ առանց անհանգստանալու այլ երկրների ազդեցությունից, կարելի է սեղմ ժամկետներում հզորանալ: Բայց մենք դա կարող ենք իրականացնել առանց էքսպորտի հայտերի, առայժմ… հավատացեք` հնարավոր կլինի ամեն բան անել:

Մեր մեծագույն խնդիրն այն է, որ այս ամեն ինչի մասին ժամանակին չեն մտածել և երկրորդ, ոչ պակաս կարևոր խնդիրը հետևյալն է` պաշտպանության նախարարության այսօրվա որդեգրած քաղաքականությունով և մարդկային ռեսուրսներով մենք չենք կարող ազդեցիկ արդյունքի հասնել: Մեզ նոր, ուժեղ, պրոֆեսիոնալ կադրեր են պետք: Եվ պետք  իմանալ, որ, օրինակ, վատ  տանկը լավից 2-3 անգամ է տարբերվում, վատ ծրագրավորողը լավից՝ 100 անգամ:

Առանց կապ չպետք է լինել որևէ իրավիճակում

Քառօրյա պատերազմից հետո հանրությունը փաստի առաջ կանգնեց. պարզեցինք, որ մեր զինված ուժերը զենք չունի, Սերժ Սարգսյանն անգամ Գերմանիայում հայտարարեց, որ մենք կռվում ենք 80-ականների զենքերով: Արդյոք զենք ունենալը միայն ֆինանսի՞ խնդիր է:

-Ո՛չ, հավատացեք, միայն գումարը չի որոշում: Այստեղ կառավարման խնդիր է: Բոլոր խնդիրները կապված են ժամանակին չկողմնորոշվելու, ընթացիկ տեխնոլոգիաները ճիշտ չօգտագործելու հետ, մեր մտավոր ներուժին ու մասնագետներին չվստահելու մեջ է:

13296075_1017300851681965_1346233468_n

Ա՛յ, պատմական օրինակ բերեմ` 2-րդ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական կողմը մեծ կորուստներ ունեցավ, և դրա մեղավորը միայն ցարական բանակի այն գեներալներն էին, որոնք պատասխանատու են եղել նոր սպառազինությունների և գիտական զարգացման համար: Նրանք էլ ժամանակին չեն գիտակցել` նարեզնոյ (ակոսավոր) զենք ունենալու կարևորությունը, և բազում առաջարկներ ինչ-ինչ պատճառներով մերժվել են, որոնք էլ մենք չգիտենք… կամ գիտենք: Այդ մարդիկ մտածել են` պետք չէ իրենց այդ զենքը, նույն զենքով են կռվում թուրքերի հետ, ի՞նչ խնդիր ունեն, բայց պարզվել է, որ մի քայլ հետ են մնացել:

Մյուս օրինակը, որը կարելի է բերել, գաղտնի կապի օրինակն է: Քառօրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք կապի խնդիր: Ինչպես հայտնի է, մենք ունենք բջջային կապ, ռացիա և «պալիֆոն»: Ու պարզվում է, այդ բոլորը ամենևին ապահով չեն: Իսկ մենք պետք է որ մանրամասն ուսումնասիրած լինեինք ռուս-վրացական 2008թ. օգոստոսյան ռազմական զարգացումները, որտեղ վրացական ռազմահրամանատարությունը խնդիրներ ունեցավ, երբ ռուսական կիբեր զորքերը անջատել էին կամ բարդություններ էին մտցրել կապի մեջ, որի հետևանքով վրացական զինուժը չկարողացավ օպերատիվորեն տիրապետել իրավիճակին, հայտնվեցին այդ ծանր կացության մեջ:

Ստացվում է`  քառօրյա պատերազմի ընթացքում կապի պատճառով հայկական կողմը տուժե՞լ է:

-Նաև դրա պատճառով, բայց ինչ-որ առաջընթաց արդեն իսկ կա այդ առումով: Շուտով մենք գաղտնի կապի հնարավորություն կունենանք:

Բացարձակ զենքեր չեն լինում

Այդ օրերին ՊՆ-ն պարբերաբար կոչով էր հանդես գալիս` հանրությանը հորդորելով ավելի զգույշ լինել հեռախոսով սահմանային հարցեր քննարկելիս` ելնելով հայ զինվորի անվտանգությունից: Կցանկանայի իմանալ` արդյոք չի՞ կարող լինել որևէ վերահսկող գործիք, որի օգնությամբ հնարավոր կլինի խուսափել նման վտանգներից:

-Ասեմ, որ պետք է ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվել: Օրինակ, «վայբերանման մեսսենջերներն» ավելի ապահով են: Հիմա մեզ պետք է ստեղծել մերը: Իսկ այդ ոլորտի մասնագետներ մենք շատ ունենք: Եթե մյուս կողմն ունի այսինչ բանը, մենք պետք է մերն ունենանք: Ի վերջո, գիտությունն առջընթաց է ապրում, զարգանում է և, հավատացե՛ք, բացարձակ զենքեր չեն լինում:

13292932_1017301345015249_83568070_n

-Բայց ՊՆ-ն այդքան  միջոցներ ունի՞ «թանկարժեք» մասնագետներին վարձելու:

-Այն ֆինանսական ռեսուրսները, որն այսօր տիրապետում է ՀՀ ՊՆ-ն, լիովին բավարար է գործը գլուխ բերելու համար: Այսօր խրամատներում առկա տարրաների բանկաներով պատնեշը, որ կառուցված է, չի կարող էֆեկտիվ լինել, քանի որ մինչև զինվերը ձայնը լսի, կարող է դիվերսանտներին տեսնել իր կողքին: Այս դարում, երբ համակարգչային վիրուսը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես զենք, անհարմար է, որ մեր խրամատներում դեռ «բանկաների» ձայն լսվի, այն դեպքում, երբ մեր հայկական «Astromas» կազմակերպությունը հնարավորություն ունի 5-15 կմ հեռավորությունից նկատել թշնամուն, որը ինչ-ինչ պատճառներով չենք ներառել մեր ամբողջ սահմանի երկայնքով, և ժամանակն է նման հարցերը կարգավորել թվայնացման միջոցով: Եվ այն երկրները,  որոնք հիմա ռազմական գործողությունների մեջ են, հասկանում են դրանց կարևորությունը:

Ես ՀՀ ՊՆում չգիտեմ մարդու, ով խորացված ուսումնասիրում է կիբեր պատերազմի զենքերը

-Իսկ ի՞նչ անել:

-Այս բոլոր խնդիրները լուծելու համար պետք է համակիր մոտեցում, որի համար հարկավոր է կիբեր զորքեր ունենալ: Այն երկրները, որոնք այս պահին ռազմական գործողությունների մեջ են, հասկանում են դրանց կարևորությունը: Կա նաև կորդինացիայի խնդիր: Ի տարբերություն զենքի, որը ստեղծելու համար պետք են տարիների գիտա-արտադրական փորձարկումներ, կիբերզենքերի ոլորտում մի քանի ամիսը բավական է ցանկալի արդյունքին հասնելու համար: Ու ես ՀՀ ՊՆ-ում չգիտեմ մարդու, ով խորացված ուսումնասիրում է այս ամենը: Եվ ամենևին կարևոր չէ, թե ում հանեցին աշխատանքից, մեզ համար կարևոր է, թե ում կնշանակեն պատասխանատու մի քանի պաշտոններում:

Վերևում արդեն նշեցի, որ մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք, այսինքն՝ այս պահին ոչ թե տեխնիկայի կռիվ է, այլ՝ բարձր տեխնոլոգիաների, գիտության ու պրոպագանդայի: Ասել է թե` համակարգչային «ջոստիկների» կռիվ է: Կիբերպատերազմները միջազգային նորմերով դեռ «հավուր պատշաճի» չեն կարգավորվում: Օրինակ, սովորական պատերազմները գերիների, զոհերի հարցով հստակ նորմեր ունեն, որոնք պահպանվում են` անկախ ագրեսիվության աստիճանից: Իսկ կիբեր պատերազմներին դեռևս անդրադարձ չի արվել, արգելքներ չեն դրվել: Եվ քանի դեռ այս վիճակն է, մենք պետք է օգտվենք հնարավորությունից. նաև քիչ զոհեր կունենանք:

Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք շատ լավ հրթիռանետ կամ դիպուկահար, բայց այդ դիպուկահարը սխալ դիսլոկացիայում է, սարերում, և չկա մեկը, որ իրեն ասի` որ ուղղությամբ գնա:

400px-Granata_kompiuterio_klaviatura

Հիմա մեզ մոտ ցրված են այդ IT մասնագետները, պետք է համակարգող լինի, և երկրորդը` նրանք պետք է կարգավիճակ ունենան: Դրա համար պետք է լինի, օրինակ, ՊՆ-ին կից գիտահետազոտական ինստիտուտ: Սակայն այն մարդիկ, որոնք այսօր կան ՊՆ-ում, չգիտակցելով դրա կարևորությունը, դժվարացնում են աշխատանքը: Չէի ուզի կրկնեինք տարիների մեր սխալները, և ժամակնակն է ունենալ սեփական կիբեզորքեր:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս