
Հայաստանում թանկացումները գնալով ահռելի չափեր են ստանում: Այս տարվա առաջին ութ ամիսներին գնաճը կազմել է 16,4 տոկոս. դա է վկայում ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության “Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում” վերնագրով զեկույցը: Ընդ որում, գնաճ է գրանցվել բոլոր ոլորտներում՝ պարենային ապրանքները թանկացել են 17,3 տոկոսով, վառելիքն ու էլեկտրաէներգիան՝ 23,3 տոկոսով, բուժսպասարկումն ու դեղորայքը՝ 31 տոկոսով, այլ ապրանքներն ու ծառայությունները՝ 13,7 տոկոսով: Փաստորեն, անգամ պաշտոնական վիճակագրությունն է ամրագրում, որ Հայաստանում կյանքը գնալով թանկանում է, այն էլ զարմանալի տեմպերով: Թեեւ այս թանկացումները մեզանում երեւում են անգամ անզեն աչքով:
“Ժողովուրդ” օրաթերթի 612 համար