
№ 59103216 քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչվելու հիմքով ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանության պետին իր և ընտանիքի անդամների անվտանգությունը լրացուցիչ ապահովելու հարցով:
Պատգամավորի և իր ընտանիքի լրացուցիչ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված քրեական գործին առնչվող որոշակի հանգամանքներով, որոնց վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում նախաքննական գաղտնիքի շրջանակներում:
Պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ