ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՍԻՐՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ ղեկավար, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի մոտ անձի երկվություն է սկսվել: Նախօրեին նա «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում փորձել է հիմնավորել, թե ինչու ՀՀ-ն պետք է անդամակցի Մաքսային միությանը, որոնք են դրա դրական կողմերը, եւ ինչու է ինքը կողմ այդ գաղափարին: Բայց մյուս կողմից նա ասել է, թե ինքը շարունակում է պնդել դեռ 2005թ. արած իր սկանդալային հայտարարությունը. «ՀՀ ապագան ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն է»: Հիշեցնենք, որ այս խոսքերից հետո Բաղդասարյանը ստիպված հրաժեշտ տվեց ԱԺ նախագահի պաշտոնին: Եվ ահա հիմա՝ 2013թ. սեպտեմբերին, նա էլի կրկնում է «փորձանք դարձած» իր խոսքերը. «Իմ դիրքորոշումները երբեք չեն փոխվել: Որպեսզի մենք ունենանք ազատ, դեմոկրատական երկիր, մենք պետք է եվրոպական արժեքները ներմուծենք հայկական իրականություն: Այո՛, եթե մենք ուզում ենք բազմաֆունկցիոնալ անվտանգության համակարգ ստեղծել, մենք անպայման պետք է ՆԱՏՕ-ի հետ համագործակցենք: Առանց դրա հնարավոր չէ…»:
Այսքանից հետո Բաղդասարյանն ասել է. «Չի կարող լինել՝ երկրի վարչապետը լինի դեմ (Մաքսային միությանը-խմբ.) ու շարունակի լինել վարչապետ… Եթե պաշտոնյան համաձայն չէ ՀՀ քաղաքական կուրսի հետ, կարող է այդ մասին հրապարակավ հայտարարել` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ»: Ստացվում է, որ ԱԱԽ քարտուղարը ներքուստ դեմ է այսօրվա քաղաքական կուրսին, բայց հանուն իր պաշտոնի՝ միաժամանակ նաեւ կողմ: Բայց այդպես մինչեւ ե՞րբ:




Լրահոս