Մարտ ամիսը կարծես թե աստղաշատ է լինելու: Խոսքը ոչ թե տեղական աստղիկների մասին է, այլ համաշխարհային հռչակ ունեցող կատարողների. Հայաստան են գալու Սառա Քոնորը, Նինո Կատամաձեն, Լարա Ֆաբիանը: Քոնորի եւ Կատամաձեի համերգների մասին «ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, իսկ Ֆրանսիացի երգչուհի Լ. Ֆաբիանի համերգը կկայանա մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի արժեքը կսկսվի 5000 դրամից, ամենաթանկ տոմսը կարժենա 50000 դրամ:
ԱՍՏՂԱՅԻՆ ԱՄԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ