
«Լիվերպուլ»-ի հարձակվող Դանիել Սթարիջը վնասվածք է ստացել Անգլիայի հավաքականի կազմում: «Daily Mail»-ը հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը ցավ է զգացել ոտքի հատվածում, ինչի պատճառով կարող է բաց թողնել ոչ միայն Ավստրալիայի հետ ընկերական հանդիպումը, այլև Եվրոպայի առաջնությունը:
Հարձակվողն արդեն բուժզննում է անցել, սակայն ապաքինման ժամկետները հայտնի չեն: Եթե Սթարիջը չընդգրկվի հայտացուցակում, ապա նրա տեղը կզբաղեցնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Մարկուս Ռաշֆորդը: